Թրամփն իրեն անվանել է ԱՄՆ 47-րդ նախագահ (տեսանյութ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ակնարկել է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նա ասել է սոցցանցերում տարածված տեսանյութում, որում վերջինս գոլֆ է խաղում: Թրամփը Make America Great Again գրությամբ իր կարմիր գլխարկով գնդակն է տեղադրում խոտածածկույթի վրա: «Առաջին անգամ հեռուստատեսությամբ. ԱՄՆ 45-րդ նախագահը»,- մեկնաբանում է կադրից դուրս գտնվող ձայնը:
«45-րդ և 47-րդ»,- պատասխանում է Թրամփը: Տեսանյութը մասնավորապես հրապարակվել է Yeshiva World պարբերականի ինստագրամյան էջում: