Տունը կորցրած արցախցիներին ևս 2 ամսով աջակցություն կտրվի․ Նարեկ Մկրտչյան
Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ տունը կորցրած քաղաքացիները ևս երկու ամիս՝ հունվարին
և փետրվարին, կստանան դրամական աջակցություն: Այս մասին որոշում ընդունվեց կառավարության հունվարի 27-ի նիստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախագիծը ներկայացնելով, ասաց, որ մինչև 18 տարեկան քաղաքացիները, ինչպես նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, կստանան ամսական 40 հազար, մյուս շահառուները` 20 հազար դրամի աջակցություն:
Ըստ նախարարի՝ շատ արցախցիների դեռ չի հաջողվել լուծել բնակարանային խնդիրները, ոմանք նաև աշխատանք չունեն, հետևաբար գտնվում են սոցիալապես վատ վիճակում:
Armeniatoday.news