Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հունվարի 22-ից գործող սահմանափակումների պատճառով ռեստորաններում վաճառքը 20%-ով նվազել է։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից ուժի մեջ են մտել հանրային վայրեր այցելությունների նոր սահմանափակումները։ Հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն