Չնայած իշխանության ներկայացուցիչների պնդմանը, թե զորքերի հայելային հետքաշումը լավագույն տարբերակն է որպես դելիմիտացիայի նախադրյալ, բայց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այլ կարծիք ունի։

Նա մի շարք ռիսկեր է տեսնում։

Սյունեցի պատգամավորի դիտարկմամբ՝ զորքերի հայելային հետքաշման դեպքում տարածքային կորուստներ ենք ունենալու։

«Հայելային հետքաշումն ուղիղ սպառնալիք է սահմանային գոտում բնակվող մեր հայրենակիցների համար։ Այսինքն, հայելային հետքաշման դեպքում մենք զիջելու ենք մեր հայրենիքից մի հատված, եթե նույնիսկ այդ տարածքը չի անցնում ադրբեջանական վերահսկողության տակ, միևնույն է մենք էլ վերահսկողություն չենք ունենալու»,- Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գրիգորյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորի կարծիքով՝ զորքերի հայելային հետքաշման դեպքում մի շարք գյուղեր արժանանալու են Շուռնուխի, Որոտանի, Դավթ Բեկի ճակատագրին։ Սրա հետևանքով էլ, ըստ նրա, համայնքները կարող են հայաթափվել։

«Իշխանությունները խոսում են, որ պետք է ծնելիությունը խթանել, բայց սահմանամերձ դարձած համայնքները մարդաթափվելու են։ Այդ համայնքներում մարդիկ չեն մնալու»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն