Բոտիչելիի՝ 26 000 դոլարով գնված «Վշտերի մարդը» կտավը Sotheby's-ում վաճառվել է 45,4 մլն դոլարով
Սանդրո Բոտիչելիի «Վշտերի մարդը» կտավը Նյու Յորքի Sotheby's աճուրդի տունը վաճառել է 45,4 մլն դոլարով, հինգշաբթի հայտնել է աճուրդի տան մամուլի ծառայությունը։
Կտավը վերջին անգամ վաճառվել է 1963 թվականին 26 000 դոլարով, գրում է nytimes.com-ը: Այն ստեղծվել է ավելի քան հինգ հարյուր տարի առաջ:
Աճուրդը տևել է մոտ յոթ րոպե: Գնորդի անունը չի նշվում։
Թեև Վերածննդի դարաշրջանի ստեղծագործության գինը բավականին բարձր է, սակայն այն ռեկորդային չէ Sotheby's-ում Բոտիչելիի գործերի համար. 2021 թվականին Բոտիչելիի վրձնած կտավը վաճառվել է 92,2 միլիոն դոլարով։
Tert.am