Խաղաղության դարաշրջանը, առանց ԼՂ հիմնահարցի լուծման, պատրանք է․ Րաֆֆի Հովհաննիսյան
Չի կարելի հասնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ամբողջական կարգավորման կամ խաղաղության պայմանագրի՝ առանց ԼՂ հիմնահարցի ամբողջական լուծման։ Այս մասին Եռաբլուրում Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ չի կարող լինել Արցախի Հանրապետություն, որի ամբողջականությունը խախտվել է, կարգավիճակը որոշված չէ․․․ քանի այդ հարցը լուծված չէ, մենք չենք կարող ունենալ ամբողջական խաղաղության պայմանագիր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Armeniatoday.news