Քանյե Ուեսթն անօթևանների մասնակցությամբ նորաձևության ցուցադրություն է պատրաստում
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է անօթևաններին ներգրավել իր Yeezy բրենդի և փողոցային հագուստի Skid Row Fashion Week ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Երկու ապրանքանիշերի համագործակցության արդյունքները կներկայացվեն փետրվարի 22-ին կայանալիք ցուցադրությանը: Ցուցադրությանը կմասնակցեն անօթևաններ, որոնք հանդիսանում են SRFW-ի աշխատակիցներ:
Ըստ ապրանքանիշի հիմնադիր Դեյվիդ Սաբաստիանի, որի հետ աշխատում է Քանյեն, երաժշտի հետ համագործակցության ամբողջ հասույթը կուղղվի Skid Row-ի կարիքավորներին օգնելու համար։
Tert.am