Պատերազմից հետո 4 զինվոր արտասահմանում են բուժում ստանում․ Հայկուհի Մինասյան
Զինվորի տանը նոր բաժանմունք է բացվել։ Սա Հայաստանում առաջին կենտրոնը կլինի, որ նախատեսված է ինչպես վերականգնողական խնամքի, այնպես էլ գանգուղեղային ծանրագույն վնասվածքներից հետո տղաների վերականգնման համար:
Նոր բաժանմունքի բացումից հետո Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրեց 4 տարվա ընթացքում կատարած աշխատանքները։
Նա խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին։
Զինվորի տան տնօրենը տեղեկացրեց, որ առաջիկայում ստեղծելու են Վետերանների հոսպիտալ, որը լինելու է բազմապրոֆիլ բուժհաստատություն։
«Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 25 մլն դոլար է լինելու։ Առաջին դրամահավաքն արդեն ԱՄՆ ավարտվել է։ Այս գաղափարի շուրջ մեզ սպասվում է համահայկական միաբանություն։ Պարտադիր զինվորական ծառայությանը կհետևի պարտադիր բժշկական օգնությունը»,- կարևորեց Մինասյանը։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչպե՞ս են լուծում վիրավոր զինծառայողների առողջության հարցը, որոնք արտերկրում բուժօգնություն ստանալու կարիք ունեն, Հայկուհի Մինասյանն արձագանքեց, որ հարցը լուծում են Առողջապահության նախարարության հետ համատեղ։
«Մենք Հայաստանում չունեինք նմա կենտրոն, սա առաջին կենտրոնն է։ Պատերազմից հետո 4 զինվոր արտասահմանում են բուժում ստանում, եթե կենտրոնը շուտ բացված լիներ, նրանք հիմա այստեղ կբուժվեին, և կարիք չէր լինր, արտերկիր տեղափոխելու»,- նշեց նա։
Armeniatoday.news