Հարավկովկասյան երկաթուղու Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան արագընթաց գնացքը հաջողությամբ ավարտեց իր առաջին չվերթը:

Զբոսաշրջային սեզոնի բացմանը Բաթումի են ժամանել ավելի քան 60 ուղևորներ: Հայաստանից եկող առաջին գնացքը երաժշտությամբ էին դիմավորում Վրացական երկաթուղու կայարաններում, իսկ Բաթումում ուղևորներին ողջունեցին հայ համայնքի ղեկավարն ու հյուպատոսության ներկայացուցիչները:

Ուղևորների ուշադրությունը հրավիրում ենք կորոնավիրուսային սահմանափակումները խստորեն պահպանելու անհրաժեշտության վրա, դրանք մինչ այժմ գործում են միջպետական երթևեկության ժամանակ: Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները (անկախ պատվաստումից) ներկայացնում են սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի (COVID-19) PCR բացասական ախտորոշումը, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն