Կյանքի 86-րդ տարում մահացել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1965թ.), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիս, ռուս լեգենդար դերասան Լեոնիդ Կուրավլյովը: Այս մասին Ria.ru-ին հայտնել է նրա որդին ՝ Վասիլի Կուրավլյովը:

Դերասանն ավելի վաղ գտնվել է հիվանդանոցում՝ թոքերի բորբոքում ախտորոշմամբ, COVID-19-ի առկայությունը բժիշկները չեն հաստատել: Չորեքշաբթի նրան ռեաբիլիտացիայի համար տեղափոխել են այլ բուժհաստատություն։

Լեոնիդ Կուրավլյովը ծնվել է Մոսկվայում։ 1953 թվականին նա փորձել է ընդունվել Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը, սակայն առաջին փորձն անհաջողության է մատնվել։ Հաջորդ փորձը կայացել է 1955 թվականին։ Այս անգամ հաջողությամբ հանձնել է քննությունները և ընդունվել դերասանական բաժին։

Կինոյում Լեոնիդ Կուրավլյովի դեբյուտը կայացել է, երբ դեռ նա ուսանող էր։ Դա 1958 թվականին նկարահանված «Այսօր արձակում չի լինելու» կինոնկարն էր։ 1960 թվականին նկարահանվել է Միխայիլ Շվեյցերի «Միչման Պանինը» կինոնկարում։ Լեոնիդ Կուրավլյովը վառ արտահայտված բնավորության դերասան է։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն