Ուկրաինան Ռուսաստանի համար ունի նույն նշանակությունն ու կարևորությունը, ինչ Արցախը Հայաստանի համար. Արթուր Ղազինյան
Ուկրաինան Ռուսաստանի համար ունի նույն նշանակությունն ու կարևորությունը, ինչ Արցախը Հայաստանի համար:
Ռուսաստանն Ուկրաինայի հետ հզոր կայսրություն է, իսկ առանց Ուկրաինայի՝ շատ մեծ պետություն:
Ռուսները գիտակցում են սա և որոշում ունեն լինել մեծ կայրություն և համաշխարհային քաղաքականության ինքնուրույն բևեռ, պայքարում են դրա համար, պատրաստ են զրկանքների ու զոհողությունների՝ հանուն այդ վեհ գաղափարի:
Հայաստանն Արցախի հետ ուժեղ պետություն է, իսկ առանց Արցախ՝ պետականատիպ միավոր՝ օտար լծի ու տիրապետության տակ:
Գիտակցում ե՞ն սա հայերը՝ չգիտեմ, ցանկանում ե՞ն լինել ուժեղ պետություն՝ գոնե մինչև այս պահը ՈՉ:
Իսկ եթե ազգը հրաժարվում է պետությունից, այն վերցնում են ուրիշները:
Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա հիմա տեղի է ունենում Հայկական պետականության հանձնման հանդիսավոր արարողություն, որի անունը հանձնողները դրել են ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ . . .
Արթուր Ղազինյան