2021-ին սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով․ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախաարարությունը մի շարք վիճակագրական տվյալներ է հրապարակել․ 2021թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%: Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
ծառայություններ՝ +7.8%,
առևտրի շրջանառություն՝ +7.5%,
շինարարություն՝ +7.4%,
արդյունաբերական արտադրանք՝ +3.3%:
Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.1% անկում:
2021թ.-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 24.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 9.9%-ով:
Հարկ է նշել, որ 2021թ.-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով:
Tert.am