Հատուկ և դավադիր նպատակներով կեղծ լուրեր են տարածվում, թե իբր ԱԺ ընտրություններից հետո Ազգային-Ժողովրդավարական Բևեռը միավորվելու է կամ կոալիցիա է կազմելու Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ուժերի հետ: Այս մասին տեղեկացնում է Ազգային-Ժողովրդավարական Բևեռը։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ երբեք և որևէ ձևաչափով չենք համագործակցելու երկիրը կործանման եզրին հասցրած նախկինների կամ ներկաների, ինչպես նաև պետականաքանդ ռուս-թուրքական օրակարգ և շահեր սպասարկող այլ, այդ թվում՝ արբանյակ-ուժերի հետ»,-ասված է հայտարարության մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն