Պահանջում եմ՝ Եռաբլուրում Լուսինե Բադալյանի վարքը քննի Էթիկայի հանձնաժողովը․ պատերազմում զոհվածի քույր (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում 44 օրյա պատերազմում զոհված Տիգրան Խանումյանի քույրը՝ Գոհար Խանումյանը անդրադարձավ հունվարի 28-ին Եռաբլուրում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի պահվածքին, ում ժպտացող լուսանկարները տարածվել էին սոցցանցերում։
Գոհար Խանումյանն ասաց, որ իրեն վրդովվեցրել է պատգամավորի պահվածքը։ «Ինքը գիտեր ինչի՞ էր եկել այնտեղ, այդ անձին ուզում եմ հարցնել, թե քանի անգամ է եղել Եռաբլուրում։ Ինքը չի ժպտում, հռհռում ա, պատկերացնո՞ւմ եք՝ մեկը գնա թաղման ու նման պահվածք ցուցաբերի»,-ասաց նա։
Նա նկատեց, որ մինչև երեկո իր այդ պահվածքին անդրադարձ չկար, և երեկոյան Բադալյանը նոր հայտարարել է՝ ջերմ պատմություն էր հիշել։
«Սա ցավալի նախադեպ էր, պահանջում եմ՝ նրա վարքը քննի ԱԺ էթիկայի հանձնաժողովը, պահանջում եմ, որ հաջորդ անգամ պատժվի այն անձը, ով կհանդգնի Եռաբլուրում անհարգալից վարք դրսևորել։ Ծնողներին բրդում, անցնում են բոլոր նրանք, ովքեր պատվիրակություններով անցնում են»,-ասաց նա և նշեց, որ նկատել է մաստակ ծամող, բարձր խոսացող այլ պատգամավորների:
Tert.am