Ատոմ Ջանջուղազյանը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ
Հունվարի 31֊ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։
Այս մասին հայտնում են ՔՊ-ից։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել էր ֆինանսների նախարար։
Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Armeniatoday.news