Գեղարքունիքի մարզի համայնքներում, 2021 թվականի ամփոփ տվյալներով, տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 99, 2 տոկոսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, Գեղարքունիքի մարզի 57 համայնքների սեփական եկամուտների տարեկան պլանային թիվը կազմում է 2 միլիարդ  280 միլիոն  275 հազար 600   դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ ավել է պլանավորվել 157 միլիոն 570 հազար  դրամով։

Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 99,2 տոկոս կամ պլանավորված 2 միլիարդ  280 միլիոն  275 հազար 600  դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 միլիարդ  261 միլիոն 940 հազար 600  դրամ։  Փաստացի հավաքագրված թիվը նախորդ տարվա նկատմամբ ավել է 394 միլիոն  589 հազար 300 դրամով։ «100 տոկոսից բարձր կատարողական ապահովել են Ներքին Գետաշենը՝ 186,4 տոկոս, Վաղաշենը՝ 161 տոկոս, Երանոսը՝ 137,1 տոկոս, Մարտունի քաղաքը՝ 124,1 տոկոս, Ձորագյուղը՝ 122,8 տոկոս, Սեւան քաղաքը՝  113,6 տոկոս, Գեղամավանը՝ 113,1 տոկոս, Ճամբարակ խոշորացված համայնքը՝ 112, 9 տոկոս։ Ամենացածր կատարողական ապահովել են՝ Ծաղկաշենը՝ 44,3 տոկոս եւ Ախպրաձորը՝ 46,7 տոկոս»,-ներկայացրեց Յուրա Մուշեղյանը։

Խոսրով Խլղաթյան 

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն