Գեղարքունիքի մարզում 2021 թվականին պետության կողմից սոցիալական աջակցություն է տրամադրվել սոցիալապես անապահով, զոհված եւ հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների, արցախից տեղահանված ընտանիքներին, 100 տարին բոլորած կենսաթշակառուներին, կարիքավոր այլ խմբերում ընդգրկված անձանց։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից,   2021 թվականին մարզպետարանի կողմից ուսումնասիրվել եւ քննարկվել են քաղաքացիների ավելի քան 2750 դիմում-բողոքներ, 680 գրություններ: Սահմանված ժամկետներում կազմվել եւ ներկայացվել են պատասխան գրություններ, հաշվետվություններ,  տարբեր   նախարարությունների կողմից պահանջվող տեղեկատվություններ, կարիքավոր ընտանիքներին տրամադրվել է դրամական օգնություն: Մարզի հինգ զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար  տվել է դրական եզրակացություն՝ բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ, իսկ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում նման եզրակացություն տրվել է երկու  ընտանիքի։ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչություն է ներկայացվել թվով 64 զոհված և  հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների գործ՝ փոխհատուցում ստանալու համար, որից՝ զոհված՝ 9, 1-ին խումբ՝ 1, 2-րդ խումբ՝ 8, 3-րդ խումբ՝ 46 հաշմանդամ: Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ  Գեղարքունիքի մարզպետի կողմից մարզի 100 եւ ավելի տարիք ունեցող  5 կենսաթոշակառուների հատկացվել են նվերներ՝ դրամի տեսքով: Հայրենական մեծ պատերազմի մասնակից երկու վետերաններին ծննդյան հարյուրամյա  տարեդարձը նշելու կապակցությամբ մարզպետի կողմից տրամադրվել  է ֆինանասական օգնություն:

Հաշվետու տարվա  ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած, ինչպես նաև զոհված, վիրավորում եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների, Արցախից տեղահանված, ինչպես նաև սոցիալապես անապահով  խմբերում գտնվող ընտանիքների հատկացվել է միանվագ դրամական օգնություն։ Միաժամանակ, համագործակցելով հասարակական, բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների եւ բարերարների հետ, մարզպետարանն իրականացել է պարենային աջակցության ծրագրեր: Արդյունքում՝ Արցախից տեղահանված շուրջ 330 ընտանիքներ,  Գեղարքունիքի մարզից հաշմանդամություն եւ վիրավորում ստացած շուրջ 580 անձինք եւ սոցիալապես անապահով, ռիսկային խմբերում գտնվող  280 ընտանիքների տրամադրվել է աջակցություն՝ սննդամթերքի, հագուստի, տնտեսական ապրանքների  եւ հիգիենիկ պարագաների փաթեթների տեսքով:

2021 թվականի ամառային ամիսներին պետբյուջեի հաշվին մարզի 300 առավել անապահով, զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, ծնողազուրկ եւ բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաներ անվճար կարգով մեկնել են Հանքավանի «Հասմիկ» մանկական ամառային հանգստյան ճամբար:

Խոսրով Խլղաթյան

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն