Ցորենի համաշխարհային գները սրընթաց կերպով ընկնում են
Ցորենի համաշխարհային գները սրընթաց կերպով ընկնում են: Այդ մասին վկայում Է «ՍովԷկոն»-ն»-ի մոնիթորինգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպես, հունվարի 31-ին ցորենի գնանշումները Չիկագոյի սակարանում ընկել են 3,2 տոկոսով, ինչն ամենաուժեղ ցերեկային անկումն Է անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր: Սակարանային գնանշումները սեւծովյան ցորենի համար (12,5 տոկոս պրոտեին) 5 տոկոսով իջել են ամսվա առավելագույնների համեմատությամբ՝ 1 տոննայի դիմաց հասնելով 315 դոլարի:
Ինչպես կարծում են փորձագետները, հիմնական պատճառը թրեյդերների հավատն Է Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակամարտության խաղաղ լուծման հարցում, որը մինչեւ վերջին ժամանակներս բորբոքում Էր հացահատիկի համաշխարհային շուկան:
Երկյուղները, որ հնարավոր ռազմական հակամարտությունը կարող Է հանգեցնել Սեւ ծովից մատակարարկումների խափանումների, նվազում են դիվանագիտական առաջընթացի ֆոնին, նշվում Է հաղորդագրության մեջ: «ՍովԷկոն»-ն անցած շաբաթ ներկայացրել Է ընթացիկ գյուղատնտեսական տարում (2021 թվականի հուլիս-2022 թվականի հունիս) ռուսաստանյան ցորենի արտահանման նոր կանխատեսումը: Այն բարձրացվել Էր 0,2 միլիոն տոննայով՝ մինչեւ 34,3 միլիոն տոննա դեկտեմբեր-փետրվարին արտահանման բարձր տեմպերի ֆոնին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Armenpress.am