Նոր բեռնատար ինքնաթիռ. Boeing-ը 20 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել
Boeing-ը հայտարարել է 777-8 Freighter բեռնատար ինքնաթիռի նոր մոդելի թողարկման մասին։ Նոր ինքնաթիռի թողարկումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Boeing-ը 20 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Qatar Airways-ի հետ, հայտնում է Avianews.com-ը:
Գործարքի համաձայն՝ Qatar Airways-ը կգնի մինչև 50 777-8 բեռնատար: Հաստատ պատվերը ներառում է 34 ինքնաթիռ: 777-8 բեռնատարի առաջին առաքումը Qatar Airways-ին նախատեսված է 2027 թվականին։
Նշվում է, որ օդանավը ավիացիայի պատմության մեջ ամենամեծը կլինի 2 շարժիչով բեռնատար ինքնաթիռների շարքում։ Այն կկարողանա տեղափոխել մինչև 118 տոննա կոմերցիոն բեռ 8100 կմ հեռավորության վրա։
Tert.am