Ռուսաստանը պատրաստ է մեծացնել համագործակցությունը Հունգարիայի հետ գազի տարանցման հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուս-հունգարական բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի հայտարարությանը։

Նա հիշեցրել է, որ 2021 թվականին Ռուսաստանը և Հունգարիան վերաբանակցեցին մինչև 2036 թվականը գազի երկարաժամկետ մատակարարման պայմանագրերը։ Բացի այդ, Պուտինն ընդգծել է, որ Հունգարիան ռուսական գազի տարանցիկ երկիր է։

«Բնականաբար, մենք պատրաստ ենք փոխշահավետ համագործակցություն ձևավորել այս ոլորտում, այդ թվում՝ հաշվի առնելով գազի դերը՝ որպես ամենամաքուր և էկոլոգիապես մաքուր վառելիքի, կանաչ էներգիայի անցման ժամանակաշրջանում», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Հունգարիան նույնպես իրականացնում են ատոմային էներգետիկայի ոլորտում խոշոր ռազմավարական նախագիծ՝ «Ռոսատոմ»-ը հունգարական «Պակս» ատոմակայանում կառուցում է երկու նոր էներգաբլոկ, որոնք ավելի քան կկրկնապատկեն էլեկտրակայանի հզորությունը։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն