«Այսօր երկու կարևոր ծրագրերի մեկնարկի արարողությունն է։ Ծրագրերից մեկը բիզնեսի միջին և բարձր օղակների ղեկավարների, երկրորդը՝ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային այլ պաշտոնյաների համար նախատեսված ծրագիր է»։ Այս մասին Armeia Today-ի հետ զրույցում նշեց «Մատենա» առաջնորդության դպրոցի համակարգողներից Ռուբեն Հայրապետյանը։

«Մատենա» առաջնորդության դպրոցի հիմանական առաքելությունը համաշխարհային լավագույն փորձը Հայաստան բերելն է։ Մենք ծրագրերն այնպես ենք իրականացնում, որ դրանք գործող ղեկավարների համար են։ Հետագայում այն հասարակության ավելի լայն շերտերին հասանելի կլինի»,-նշեց Հայրապետյանը։

Ըստ Հայրապետյանի՝ համայնքների ղեկավարների, տեղակալների, ավագանիների երկարաժամկետ հեռանակներում պատրաստվածությունը իրական փոփոխությունների կբերի։ «Առաջին խումբը նախատեսված է 35 հոգու համար, և մենք բնականաբար ստիպված ենք լինելու ընտրելու այն համայքներից, այն մասնակիցներից, ովքեր առավել շատմոտիվացիա կունենան։ Ուսման տևողությունը 3 ամիս 1, մասնակցությունը վճարովի է, սակայն «Մատենան» կփոխհատուցի համայնքների ներկայացուցիչների վճարների 75 տոկոսը»,-նշեց տնտեսագետը։

Նա նաև հավելեց, որ ծրագրի շրջանակում շատ կարևոր է մասնագետ կառավարիչների խումբ ձևավորելը, որոնք կկարողանան գրագետ կազմակերպել թիմի աշխատանքը, լուծել ռեալ խնդիրները։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն