Այսպիսի հարցերում չկա քաղաքականություն, սա քաղաքական հարց չէ, երբ իրապես դատավորին արդարադատություն իրականացնելու համար պատժում են, այստեղ ուղղակի իրավունքի և օրենքի ճգնաժամ է առաջանում։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց «Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով  դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ սկսված հետապնդմանը։

Պատգամավորը նշեց, որ սա աննախադեպ երևույթ է։ «Վեջին չորս տարիների ընթացքում քրեական գործերով արդարադատություն իրականացրած ոչ մի դատավորի նկատմամբ կալանավորման հարցով գործողություն իրավապահ համակարգը չէր նախաձեռնել և այսօր այդպես է եղել, որովհետև ԲԴԽ–ն առհասարակ առնչություն չունի իր Սահմանադրական կարգավիճակի հետ»,–ասաց նա։

Նա նշեց, որ սրանով իշխանությունը փորձում է ազդակ տալ ամբողջ դատական համակարգին, որ այսպիսին է վերաբերմունքը դատավորների նկատմամբ, որոնք շեղվում են իշխանության ցանկության ուղուց։

«Ես ինքս գտնում եմ, որ կալանավորումները, անկախ  նրանից իշխանական, ընդդիմադիր գործիչ է թե պարզապես քաղաքացի, պետք է կիրառվեն բացառիկ դեպքերում, դրա համար կան գրավ, ստորագրություն երկրից չհեռանալու մասին, այլ խափանման միջոցներ»,–ասաց նա։

Արամ Վարդևանյանը նշեց, որ միջազգային կառույցներին ներկայացնելու են իրավիճակը և հետևողական են լինելու։ «Սա ժողովրդավարության դեմ ոտնձգություն է, սա դատական համակարգի անկախությունը կարելի է ասել տեռորի ենթարկելու գործողություններ են, սա դատարանների մուտքերը և ելքերը շրջափակելուց մեկ աստիճան ավելի բարձր գործողություն է»–ասաց նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն