Օպերացիան հրահանգավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից
Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվում է պատժիչ գործողություն՝ պետական ռեպրեսիվ մեքենայի ողջ գործիքակազմի ներգրավվմամբ և ամենաստոր մեթոդներով:
Պատժիչ օպերացիան հրահանգավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ հրահանգն իրագործում են ՀՀ գլխավոր դատախազը, քննչական ապարատը, ԲԴԽ ամբողջ կազմը, ստուկաչներն և դանոսչիկները:
Վերջին ակորդը հարվածելու «պատիվը» վերապահված է հեղափոխական «դմփ-դմփ-հու»-ի «դմփ-դմփ»-ի հեղինակ, փողոցային ակտիվիստից դատավոր նշանակված Մհեր Արղամանյանին:
Պատժում են Բորիս Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը Հայաստանի արդարադատությունն է, պրոֆեսիոնալ և մարդկային արժանապատվություն ունեցող բոլոր դատավորները:
Պատժիչ ակցիայի գլոբալ նպատակն է հիշեցնել բոլոր դատավորներին այն մասին, որ «նոր Հայաստանում» որոշումները կայացնում է մեկ մարդ, իսկ մնացածը պարտավոր են գլուխները կախ կատարեն այդ մեկ մարդու ընդունած բոլոր որոշումները:
Օպերացիան կավարտվի հետևալ բանաձևով. «չկա որևէ դատավոր, որ չկատարի իմ ցանկությունը», եթե նույնիսկ այդպիսիք կան, ապա միայն քննչական մեկուսարանում:
Արթուր Ղազինյան
Hraparak.am