ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, 
առանց չափազացնելու հունիսի 20-ի ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի Հանրապետության համար

Իհարկե, շատ ճիշտ կլիներ, որ պատերազմը խայտառակ ավարտի հասցրած քաղաքական ուժին ուղղակի արգելվեր մասնակցությունը դրանցում, բայց ունենք այն, ինչ ունենք: 
Անչափ կարևոր է այդ ընտրություններին մեր բոլորիս մասնակցությունը և ճիշտ ընտրությունը: 
Հորդորս/խնդրանքս է, որ չառաջնորդվենք զգացմունքայնությամբ և էմոցիաներով, սիրել/չսիրելով, այլ զուտ չոր հաշվարկով: 

Մտածեք, թեկնածուներից/քաղաքական թիմերից որն է իրապես ի զորու ճակատագրական պահին երկիրը դուրս բերել այս վիճակից: Արե՛ք չոր հաշվարկ ի շահ պետության, այլ ոչ թե անձնական բարեկեցության(հաճախ դրանք իրար խիստ հակասում են…): Սխալ ընտրության դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ:

Թեկնածուներից մեկը (մուրճը ձեռքին ամբողջ օրն անիմաստ գոռացողը…) ակնհայտորեն չի համապատասխանում վերոնշյալ դերին: Վերջին 3 տարվա ընթացքում նրան հաջողվեց 
կործանել այն ամենն, ինչ հնարավոր էր՝ չկառուցելով փոխարենը ոչինչ: Դա փաստ է: 
Տվյալ անձը միայն ատելություն, ավերում, կործանում և չարիք է տարածում: 

.Նա չի համապատասխանում միջազգային հարաբերություններում մեր երկիրը առաջին դեմքով ներկայացնողի անչափ պատասխանատու պարտականությանը
.Չգիտի գրագետ խոսել և ոչ մի օտար լեզվով
.Չի տիրապետում բանակցություններ վարելու արվեստին
.Նույնիսկ չգիտի, թե ինչ է դիվանագիտական էտիկետն ու վարվելակերպը, ունի ուղղակի ամոթալի պահվածք… 
.Նա ԿՈՐԾԱՆԵԼ Է ԱՐՑԱԽԸ

Այսքան բանից հետո կրկին նրան ձայն տալ, նշանակում է տալ նրան քարտ բլանշ՝ շարունակելու պետականակործան այս քաղաքականությունը: Անձը, ով առանց ամաչելու հոխորտում է իր հայրենակիցների ամենատարբեր շրջանակների վրա, իսկ թշնամուն միայն գովում, չի կարող լինել մեր պետության առաջնորդ: Պատճառներն իրականում բազմաթիվ են և այնքան ակհայտ…
Բացառեք նաև այն քաղաքական թիմերին, որոնք պատրաստակամ են ընտրություններից հետո համագործակցել ազգագործան թեկնածուի հետ՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինք,
Արամ Զ․ Սարգսյան, ՔՈ և այլն։ 
Այնպես որ մասնակցենք ընտրություններին և կատարենք խելացի, պատասխանատու ընտրություն՝ ի շահ մեր հայրենիքի և մեր գալիք սերունդների: 
Մեզ պետք է ուժեղ,փորձառու և հայրենասեր իշխանություն:
Աստված մեզ պահապան»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն