Դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ԿԲ
Կենտրոնական բանկը հրապարակել է տարադրամի փոխարժեքներն այսօրվա դրությամբ։ Համաձայն դրանց.
▪️ դոլարի փոխարժեքը կազմել է 482.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.86 դրամով:
▪️ եվրոյի փոխարժեքը կազմել է 545.34 դրամ (աճել է 1.05 դրամով),
▪️ բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.57 դրամ (աճել է 1.20 դրամով),
▪️ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.32 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 354.95 դրամ, ոսկի՝ 27,921.75 դրամ, պլատին՝ 16,180.45 դրամ:
Armeniatoday.news