Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը` կնոջ՝ Լի Սոլ Չժուի ուղեկցությամբ հայտնվել է Փհենյանի «Մանսուդե» թատրոնում:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նրանք ներկա են գտնվել լուսնային օրացույցով նշվող Նոր տարվան նվիրված ներկայացմանը:

Գործակալության փոխանցմամբ՝ հյուսիսկորեացի առաջնորդի կինը վերջերս անհետացել էր լրագրողների և հանրության տեսադաշտից:

Նշվում է, որ ամուսիններից բացի ներկայացմանն այցելել է երկրի առաջնորդի հորաքույրը՝ Կիմ Կյոն Հին:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն