Այսօր քարոզարշավի վերջին օրն է. վաղը քաղաքական ուժերը պետք է լռություն պահպանեն
Այսօր հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին՝ 11-րդ օրն է: Վաղը լռության օր է, որի ընթացքում քարոզարշավն արգելվում է:
Քաղաքական ուժերը այսօր վերջին հնարավորությունն ունեն ներկայանալու ընտրողներին: Երեւանում այսօր բազմաթիվ ակցիաներ են նախատեսված: Ամենամեծ միջոցառումը Հայաստան դաշինքի հանրահավաքն է, որ երեկոյան տեղի կունենա Հանրապետության հրապարակում:
Այսօր ընտրողների հետ հանդիպումներ ունեն նաեւ այլ քաղաքական ուժեր, սակայն մեծ մասը որոշել են քարոզարշավն ամփոփել ասուլիսային ձեւաչափով:
Սպասվում է, որ այսօր ընտրողների հետ ուղիղ միացմամբ կշփվի ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, ընտրություններին մասնակցում է 25 ուժ, այդ թվում 21 կուսակցություն եւ 4 դաշինք: