Կորոնավիրուսի թվերի ալիքը դեռ կաճի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր կորոնավիրուսով վարակված 1543 քաղաքացի է հոսպիտալացված, որոնցից 16,6 տոկոսն են պատվաստված։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն` ակնհայտ է պատվաստման էական ազդեցությունը պրոցեսների նկատմամբ»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ թվերի աճի ալիքը դեռ կաճի, թվերի որոշակի աճ են կանխատեսում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց՝ օրական դրական թեստերի շրջանակներում ունեն 4 տոկոս հոսպիտալացման կարիք, համակարգը լարված ռեժիմով է անցկացվում։ Նա նշեց, որ հիվանդացությունից հետո պետք է երեք ամիս անցնի պատվաստման համար։ «Հանրապետությունում 18 տարեկանից բարձր առաջին պատվաստումը ստացել է 46,3 տոկոս, իսկ ամբողջական պատվաստում 37 տոկոսն է ստացել»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատվաստման տոկոսը շատ ցածր է, և պետք է քայլեր ձեռնարկեն, որ այն աճի։ Նա նշեց՝ աշխատող քաղաքացիների շրջանում աճ կա, և երրորդ դեղաչափը ևս շատ կարևոր է:
Tert.am