Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավո տնօրեն Օլեգ Բելազյորովի Հայաստան կատարած այցին։

«Մենք շատ մոտ ենք՝ արձանագրելու տարածաշրջանի կոմինիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, քանի որ երեկվա այցը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի աշխատանքներին էր նվիրված։ Մենք այդ թեմայով պայմանավորվածություն արդեն ձեռք ենք բերել, այդ երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում, Հայաստանի օրենսդրության շրջանակում, և Արդբեջանում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև՝ նախագծման հարցերը, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը»,-ասաց նա։

Նա նշեց, որ այս դինամիկայով շարունակելու պարագայում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունը իրագործելը դառնում է առարկայական։ «Բայց քանի դեռ երկաթուղին չի կառուցվել, ու առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ»,-ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ երկաթգծի վերականգնման հետ կապված ունենալու են երկկողմ շփումներ, քանի որ կարևոր է, որ օպերատորի հետ համագործակցությունը սերտ լինի։

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն էլ ավելացրեց, որ դաշտային աշխատանքներով զբաղվողների առաջին նիստը եղել է։ «Անելիքները պատկերացնում ենք, հաջողության դեպքում արդյունքներ կունենանք»,-ասաց նա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն