Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեսագրություն է հրապարակել, որն արվել է Մոսկվայի Կրեմլում, որտեղ նախօրեին աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»,-ն, հանդիպման մասին ավելի վաղ տեղեկացրել էր Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ Կադիրովը զեկուցել է հնարապետությունում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին:

«Չեչնիայի ղեկավար և համատեղության կարգով «Գրոզնի» չեչենական պետական հեռուստառադիոընկերության թղթակից Ռամզան Կադիրովը մեզ տեսագրություն է ուղարկել մոսկովյան Կրեմլից, որտեղ նախօրեին երկրի նախագահը նրա հետ աշխատանքային հանդիպում է անցկացրել»,- ասվում է «Գրոզնի» հեռուստառադիոընկերության ինստագրամյան հաղորդագրության մեջ:

«Տեսարանը Կրեմլից, գեղեցկություն է»,- հրապարակված տեսանյութում հնչում է Կադիրովի ձայնը:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն