Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին, տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց բացասական արձագանք է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Սա հետեւողական գործընթաց է, և եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Հայաստանի համար։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացով»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նա նաև ասաց, որ ՀՀ-ն հավատարիմ է անվտանգության, կայունության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ հայտարություններին։

«Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի նախագահը Սոչիում պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության եւ կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը եւ մեր ստանձնած պարտավորություններին: Այժմ մենք ադրբեջանական եւ ռուսական կողմերի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցառումները, որոնք, մեր կարծիքով, անվտանգության եւ կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանային գոտում»,- շեշտեց արտգործնախարարը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն