Պարենային մթերքների գների համաշխարհային ինդեքսը դեկտեմբերի համեմատ հունվարին աճել է 1.1 տոկոսով՝ հասնելով 135.7 կետի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության մամուլի ծառայությանը:

Այսպիսով, գների աճը հասել է ռեկորդային մակարդակի 2011 թվականից ի վեր, ինչը մեծապես պայմանավորված է բուսայուղի և կաթնամթերքի գնաճով, էժանացել է միայն շաքարավազը:

Աճել են սոյայի, արմավենու, արևածաղկի, ռապսի յուղերի գները: Թանկացել է նաև կաթնամթերքը, որի գնի ինդեքսն աճել է 2.4 տոկոսով կամ 3.1 կետով՝ հասնելով 132.1 կետի: Ինդեքսն աճում է հինգրերորդ ամիսն անընդմեջ:

Մսամթերքը ևս փոքր-ինչ թանկացել է: Համապատասխան ինդեքսը հասել է 1126 կետի 111.3-ից: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն