Գեղարքունիքի մարզում  2021 թվականին ընտանեկան նպաստ է ստացել 9 337 ընտանիք, սոցիալական նպաստ՝ 1 536 ընտանիք, իսկ հրատապ դրամական օգնություն տրվել է 692 ընտանիքի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Սեւանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի եւ Վարդենիսի միասնական սոցիալական ծառայություններից, ընտանեկան, սոցիալական նպաստների եւ հրատապ դրամական օգնության տրամադրման ուղղություններում փաստացի վճարվել է 361 միլիոն 341 հազար դրամ։ Գավառի տարածաշրջանում 2021 թվականին ընտանեկան  նպաստ ստացել է 2 084, Մարտունու տարածաշրջանում՝ 3 801, Սեւանի տարածաշրջանում՝ 1 253, Վարդենիսի տարածաշրջանում՝ 1 647  եւ Ճամբարակի տարածարջանում՝ 552 ընտանիք։ Այս ուղղությամբ փաստացի վճարվել է 321 միլիոն 123 հազար դրամ։ Գավառի տարածաշրջանում սոցիալական նպաստ տրվել է 306, Մարտունու տարածաշրջանում՝ 285, Սեւանի տարածաշրջանում՝ 381, Վարդենիսի տարածաշրջանում՝ 385,  Ճամբարակի տարածաշրջանում՝ 179 ընտանիքի։ Փաստացի այս ուղղությամբ վճարվել է 27 միլիոն 702 հազար դրամ։ Հրատապ դրամական օգնությունից Գավառի տարածաշրջանում օգտվել է 136, Մարտունու տարածաշրջանում՝ 300, Սեւանի  տարածաշրջանում՝ 92, Վարդենիսի  տարածաշրջանում՝ 117, Ճամբարակի տարածաշրջանում՝ 47 ընտանիք։ Փաստացի այս ուղղությամբ վճարվել է 12 միլիոն 516 հազար դրամ։ 2020 թվականին Գեղարքունիքի մարզում ընտանեկան նպաստ տրվել է 8 529 ընտանիքի։ Սոցիալական նպաստ ստացել է 1 455, հրատապ դրամական օգնություն՝ 616 ընտանիք։ Երեք ուղղությամբ վճարված փաստացի ընդհանուր գումարը կազմել է 336 միլիոն 421 հազար դրամ։ Փաստորեն, 2021 թվականին նախորդ տարվա համեմատ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը Գավառում ավելացել է 224-ով, Մարտունիում՝ 246-ով՝ Սեւանում՝ 131-ով, Վարդենիսում՝ 146-ով  եւ  Ճամբարակում՝ 61-ով։

Խոսրով Խլղաթյան

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն