Դա քաղաքական ցինիզմի դասական, դասագրքային օրինակ կարող է լինել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությանը, որը հորդորել էր ընդդիմադիրներին կողմ քվեարկել ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանի թեկնածությանը:

«Իհարկե, ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին, ով երկրորդ փուլով դառնալու է ՀՀ նախագահ, ով արդեն իսկ հայտարարել է, խոստովանել է, որ ինքը լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել կառավարության նիստի ժամանակ, նա ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցումը: Այն հանգամանքը, որ կարողանալու են 65 ձայնով նախագահ կարգել Վահագն Խաչատրյանին, իրեն հաջողվելու է ապահովել իր իշխանական բուրգի անխափան աշխատանքը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Վահագն Խաչատրյանը միայն երեկ է ՀԱԿ-ից դուրս գալու դիմում գրել, արդյոք Սահմանադրության խախտում չէ այն, որ կուսակցական գործիչ է թեկնածու առաջադրվել, Խամոյանն ասաց. «Նույն Վահագն Խաչատրյանն ասում էր, որ վաղուց դադարեցրել է իր անդամակցությունը, հետո ՀԱԿ-ը հրապարակեց իր դիմումը, որ երեկ էր ստացել: Դրանով Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց իր բնորոշումը Վահագն Խաչատրյանի մասին, ով խոսելով իր թիմը լքողների մասին, այն որակել էր առնետավազք»:

7or.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն