Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է չինական շուկայի հետ համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերությունների տվյալների հավաքագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Եթե գործունեություն եք ծավալում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության,սննդի արդյունաբերության (հյութեր, կաթնամթերք, չիր, ջեմ, պահածոներ, ալկոհոլ , ջուր և այլն) ոլորտներում, հետաքրքրված եք չինական շուկայում երկարաժամկետ և կայուն համագործակցության հնարավորություններով, ձեր ընկերությունը կարող է ապահովել մեծ արտադրական ծավալներ, առաջարկում ենք լրացնել տվյալների հավաքագրման հայտը՝ անգլերենով»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն