Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն առաջադրվել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նոր կազմում: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, թեկնածուներն ընտրվելու են ռուսական ընկերության բաժնետերերի ամենամյա ժողովի ժամանակ, որը կկայանա հունիսի 30-ին Սանկտ Պետերբուրգում:

Նշվում է, որ տնօրենների խորհուրդը փետրվարի 3-ին հաստատել է 11 թեկնածուից բաղկացած ցանկը: Պարոն Շրյոդերն առաջադրվել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի փեսայի փոխարեն:

Շրյոդերից բացի թեկնածուների ցուցակում հաստատվել է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի, էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի, արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Զուբկովի, «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի, Գազպրոմբանկի ղեկավար Անդրեյ Ակիմովի թեկնածությունը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն