Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հերթական «հիանալի» գործը՝ «ծանր վիրավորանքի» հոդվածով

Այս անգամ էլ Տիգրան Քոչարյանի վրա են գործ կարում քննադատական գրառումներից մեկում ոմն ն.փ.-ին «ՀՀ ԳԳ համբալապետ» որակելու համար։

Փաստորեն, ինչ-որ «հիանալի» անձնավորություններ «համբալապետը» որակել են ծանր վիրավորանք։

Ոստիկանություն այցելությունից ու «հիանալի» բացատրություն տալուց հետո քննարկում ենք գործի մանրամասները, պաշտպանական ռազմավարությունը և մարտավարությունը, վիրավորվողների ծանր ճակատագիրը և ճակատագրի վիրավորական ծանրությունը։

ՀԳ. Ողջունում եմ եվրոպացի բոլոր երեսպաշտներին, ինչպես նաև ԵՄ «հիանալի» դեսպան Անդրեա Վիկտորինին։ Տեսնում ե՞ք՝ ինչ «հիանալի» առաջընթացներ է գրանցում Հայաստանի ժողովրդավարությունը»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն