«Արամ Խաչատրյան» համերգասրահը պա՞րտք է պետությանը
Երաժշտական շրջանակներում տեւական ժամանակ է մի լուր է շրջանառվում, ըստ որի «Արամ Խաչատրյան» համերգասրահը պետությանը մի կլորիկ գումար է պարտք (մոտ 100-200 հազար դոլար)։ Խոսվում է անգամ այն մասին, որ կառավարության նիստում տեսնելով այդ չափի պարտքը, Նիկոլ Փաշինյանը ցանկություն է հայտնել հեռացնել Էդուարդ Թոփչյանին, բայց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը կրծքով պաշտպանել է ընկերոջը, իսկ պարտքի մարումը դրվել է գործարար Խաչատուր Սուքիասյանի ուսերին։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանից հետաքրքրվեցինք վերոնշյալ պարտքի մասին, ինչը նա հերքեց։ Իսկ հնարավո՞ր է պարտքը կա, բայց ինքը չգիտի դրա մասին՝ «հնարավոր չէ»,- եւս մեկ անգամ հերքեց տնօրենը, ապա որոշակի մանրամասներ ներկայացրեց․
«Սա աշխատանքային պրոցես է, եթե հիմա արտիստներ ենք հրավիրում, եւ այս պահի դրությամբ չենք կարողանում նրանց վճարել, դա չի նշանակում, որ այդ պարտքը մեր վրա ամրագրվում է։ Մենք ընթացքում պլանավորում ենք՝ երբ կկարողանանք վճարել եւ վճարում ենք։ Հիմա պասիվ շրջան է, բայց եթե մենք ունենք համերգային գործունեություն իրականացնելու՝ իրականացնում ենք, բայց մտածելով որ մարտ-ապրիլ ամիսներին ավելի լավ է լինելու, արտաբյուջե ավելի շատ ենք գեներացնելու, այդ ժամանակահատվածում ենք մեր վճարումները կազմակերպում, բայց որ համերգասրահը մեծ պարտքեր ունի՝ փառք Աստծո այդպիսի բան չկա։ Հետո, չեմ կարծում, որ կարելի է դա պարտք համարել, որովհետեւ ֆիքսում ենք եւ ապա ըստ ժամանակացույցի վճարում»,-նշեց նա։
Hraparak.am