Բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են
Նախորդ տարվա դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.0 %, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5 % գնաճ:
Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մաքրող, լվացող միջոցների՝ 0.1 %, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.2 %, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3 %, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կահույքի և կահավորանքի, վառելանյութերի և քսանյութերի ՝ 0.4 %, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.5 %, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.7 %, ոսկերչական զարդերի՝ 1.3 %, հագուստի 2.3 % գնաճ:
Ըստ վիճակագրության՝ միաժամանակ, խոշոր կենցաղային սարքերի գները նվազել են 0.2 %-ով, գորգերինը և հատակի ծածկերինը, դեղագործական ապրանքներինը՝ 0.1 %-ով, իսկ գրասենյակային պարագաների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.8 % և 1.1 %-ով։
2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.3 % և 50.4 %, իսկ հունվար-դեկտեմբերին 2020թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 31.9 % և 24.5 % գնաճ։
Armeniatoday.news