Ոստիկանները ծեծել են միմյանց. նշանակվել է ծառայողական քննություն
Այսօր՝ ժամը 14.50-ի սահմաններում, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է եղել։ «Հետք»-ի հրապարակած տեսանյութի համաձայն՝ մի քանի ոստիկան ծեծում էր 2 հոգու, որոնք, ըստ ավտոկայանատեղիի աշխատակցի, ևս ոստիկաններ էին, սակայն քաղաքացիական հագուստով։
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն։