Մայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար.Բիչախչյան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանցանքի մասին հայտարարությունը կարող է շատ հեռու լինել իրականությունից:
Պակիստանցի երեխայի մոր ասածը կայծակնային արագությամբ ներխուժեց ամենուր, ամեն մի անկյուն: Հիմքը՝ մոր գրածը:
Դե հիմա էլ վարկած կա, որ մայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար:
Դա էլ տարածեք: Թե՞ դա էմոցիոնալ չէ:
Նաև կարծում եմ պետք է վերանայել պաշտոնական լրահոսի մատուցման մեթոդիկան:
Հանցանքի մասին ամեն մի հայտարարություն մի՛ տարածեք րոպեական ճշգրտությամբ: Հետո սկսվում է. տեսա՞ք ինչ եղավ, բա, էս ի՞նչ ազգ ենք, մորթել մեղավորին, այրել…
Լուրը կարդում են 1 միլիոն, հերքումը 100 հազար, որից 90 հազարը չեն հավատում հերքմանը: Եվ այդպես էլ այդ մանկապարտեզը մարդկանց հիշողության մեջ կմնա երեխա խոշտանգող, որովհետև, եթե չհաստատվի էլ, ասելու են բա տեսաք տարան կաշառեցին քննիչին, դատավորին, բայց խեղճ պակիստանցի երեխա: Իսկ այդ ժամանակ երեխան արդեն մոր հետ եվրոպաներում կլինի: Խեղճ երեխա...»։
Hraparak.am