Այսօր կապիտուլյանտ ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում
Թուրքիայից «դրական ազդակներ» արձանագրող ռեժիմի ջատագովներին հիշեցնեմ դեռեւս 1993-ի ամռանը հնչեցված թուրքերի նախկին վարչապետ Էջեւիթի խոսքերը.
«Թուրքիան ի վիճակի է Նախիջեւանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։
Հիմա անատոլիական ու կովկասյան թուրքերը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը, իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։
Հ.Գ. Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից, իսկ այսօր կապիտուլյանտ ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում, այն էլ՝ Շուշիի հակահայկական ու պանթուրքիստական հռչակագրի վավերացումից հետո։
Էդուարդ Շարմազանով
Hraparak.am