Հնագետները Լոնդոնի մերձակայքում հայտնաբերել են գլխատված կմախքներ՝ գանգերը դրված ոտքերի արանքում
Բրիտանացի հնագետները Լոնդոնից հյուսիս-արևմուտք գտնվող Ֆլիթ Մարսթոնում հայտնաբերել են հռոմեական գերեզմանոց՝ 425 մասունքներով, որոնց մի մասը՝ գլխատված։ Այդ մասին գրում է korrespondent.net-ը։
Մարդկային մնացորդները հայտնաբերվել են Լոնդոնից Բիրմինգհեմ HS2 գծի կառուցման ժամանակ։ Թաղվածների 10%-ը գլխատված է, այսինքն՝ 40 հոգի։
«Կան մի քանի դեպքեր, երբ գլուխը դրել են ոտքերի արանքում կամ ոտքերի կողքին»,- նշել են հնագետները։
Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել հանցագործների կամ վտարանդիների թաղման վայրերը։ Հայտնաբերվել է նաև ավելի քան 1200 մետաղադրամ:
Tert.am