«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը չի գալու և Հայաստանի տարածքային ամբողջականության հարցերով չի զբաղվելու, նա նաև չի գալու, և մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգն առաջ չի մղելու, որը հիմա իներտ վիճակում է գտնվում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ մեկ երկրի թիվ մեկ խնդիրը հենց նախագահ նշանակողն է։

«Մեր երկրի թիվ մեկ խնդիրը նախագահի թեկնածությունը միաձայն հաստատողն է, (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանին-խմբ․), մեր երկրի խնդիրն այն մարդն է, որը տասնյակ ուսապարկեր է այստեղ բերել, ովքեր անդեմ և անկարծիք քվեարկություններ են անում։ Այդ մարդուց ազատվելուց հետո կարող ենք խոսել ինստիտուտների, այդ թվում՝ նախագահի ինստիտուտի վերականգնման մասին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին՝ Մկրտչյանը նկատեց․

«Ես քանի տարեկան եմ, այնդքան կուսակցություն է Վահագն Խաչատուրյանը փոխել։ Եթե նա նոյեմբերի 9-ից հետո հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ կարելի է աշխատել, ինձ թվում է՝ դրանից ավելի ցցուն օրինակ բերել, թե նա ինչպես է աշխատելու նախագահի պաշտոնում, հնարավոր չէ։ Ես մտածում եմ՝ ՀՀ-ում նոյեմբերի 9-ից հետո մարդ չպետք է լիներ, որ կարողանար Նիկոլ Փաշինյանին բարև տար, ուր մնաց՝ իրենից պաշտոն վերցներ»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն