Սա քաղաքական պատվեր չէ և թող չփորձեն դրոշակ սարքել․ Ալեքսանդր Խաչատրյան (տեսանյութ)
Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի մեկին, գարնան առաջին օրը։ Ըստ հեղինակների՝ այն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։
«Ֆիլմը ստացվել է մեր մասին, հայրենասիրության դրսևորումների ու բարոյականության մասին։ Ֆիլմ, որտեղ կանք մենք, մեր վերաբերմունքը հայրենիքին և կա պատերազմ։ Ֆիլմի նպատակը պատերազմը չէ։ Պատերազմը գալիս է որպես արդյունք, ավելի ցայտուն դարձնելու մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Ալեքսանդր Խաչատրյանը։
Նա նաև հորդորեց չքաղաքականացնել ֆիլմը․
«Ֆիլմը նկարահանվել է ժողովրդի ու իմ միջոցներով։ Պետական միակ աջակիցը՝ Պաշտպանության նախարարությունն է։ Եվ կա մեկ գլխավոր հովանավոր՝ ArLeAM կազմակերպությունը, որը քաղաքականության հետ որևէ կապ չունի։ Չկա որևէ քաղաքական շարժում կամ կուսակցություն, որ ֆինանսավորել է։ Սա քաղաքական պատվեր չէ և թող չփորձեն քաղաքականացնել ու դրոշակ սարքել իրենց հարցերը լուծելու համար»,- հայտարարեց պարոն Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
A1plus.am