Meta ընկերությունը դիտարկում է ԵՄ տարածքում Facebook եւ Instagram սոցկայքերի անհասանելի դարձնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Բորսաների եւ արժեթղթերի հանձնաժողովին ներկայացրած զեկույցում։

Պատճառն այն է, որ ԵՄ-ում ընդունվել է նոր օրենք, որով պահանջվում է, որպեսզի ԵՄ տարածքում գտնվող օգտատերերի անձնական տվյալները պահվեն միայն եվրոպական սերվերներում։ Ներկայումս այդ տվյալները գտնվում են մասամբ Եվրոպայում, մասամբ՝ ԱՄՆ-ում։ 

Հանձնաժողովում կարծում են, որ եթե այս որոշումը կայացվի, այն կունենա վճռական նշանակություն ինչպես բիզնեսի համար, այնպես էլ սոցկայքի աշխատանքի եւ գովազդային շուկայի։ Meta-ում կարծում են, որ ԵՄ-ում ընդունված նոր «խաղի կանոնները» սպառնում են Facebook եւ Instagram սոցկայքերի աշխատանքին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն