Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են․ Չարչյան (տեսանյութ)
Որոշակի բարելավել է առողջական վիճակս։ Արդեն կարող եմ անցնել աշխատանքի․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը՝ տեղեկացնելով մանրամասներ իր առողջական վիճակի մասին։
«Ազգային ժողովի աշխատանքը նշեմ, որ իմ աշխատանքային առաջնահերթությունները չեն։ Առաջնահերթությունը, իհարկե, բժշկություն է։ Բայց որպես ԱԺ պատգամավոր՝ ես իրավունք ունեմ զբաղվելու բժշկությամբ։ Բժշկության մեջ միայն գիտական ու կրթական գործունեությամբ»,- ասաց պատգամավոր Արմեն Չարչյանը՝ նշելով, որ ինքը մեծ հաճույքով զբաղվել է ԵՊԲՀ-ի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի աշխատանքերով։
«Իմ քաղաքացիական դիրքորոշումը, իմ ուղղվածությունը, իմ մտածելակերպը որևէ փոփոխության այս ընթացքում չի ունեցել։ Կալանավորումը որևէ ազդեցություն իմ հայացքների, իմ հոգեկան իրավիճակի վրա չի թողել»,- ասաց պատգամավոր Արմեն Չարչյանը։
Անդրադառնալով իր կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու շրջանառվող լուրերին պատգամավորն ասաց, որ ինքը իշխանության հետ որևէ կապ, անգամ քողարկված չի ունեցել։
«Ասեմ ի գիտություն։ Իշխանությունները չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ այդ ուղղությամբ։ Այդ ամենը մտացածին հերյուրանքներ են։ Եվ այդ հարցին ես պատասխանել եմ Մարկ Տվենի խոսքերով՝ իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»
Մանրամասները՝ տեսանյութում։
A1plus.am