Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ ղեկավարն ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ
Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով եկել էր ընտրատեղամաս կնոջ հետ:
Ծառուկյան ամուսինները քվեարկեցին Կոտայքի մարզի Առինջ գյուղի համար 66 դպրոցում տեղակայված 29/29 ընտրատեղամասում։
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց, որ քվեարկեց անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար։ ԲՀԿ ղեկավարը կրկին բացառեց ընտրություններից հետո բավարար քվե ունենալու պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու փաստը։