Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց քվեարկությանը
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Լեւոն Տեր– Պետրոսյանը քիչ առաջ Երեւանի 9/19 ընտրական կենտրոնում մասնակցեց Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը։
Նա եկել էր միայնակ, ընտանիքի անդամները իր հետ էչին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ հարցի չպատասխանեց, քվեարկությունից հետո նստեց մեքենան ու հեռացավ: