Այս ընտրություններում կտրուկ աճել է ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ դիմումների քանակը
2020 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կտրուկ աճել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար լիազոր մարմին ներկայացրած դիմումների քանակը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը։
«Եթե 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում քննարկվել է ընդամենը 2 230 նմանատիպ դիմում, ապա այս ընտրությունների ընթացքում ստացվել է և նույն ռեսուսներով իրականացվել 3 608 դիմումի քննարկում։ Ուսումնասիրությունների արդյունքում 3 536 տեղեկանք, 72 քաղաքացիների դիմում մերժվել է։ Դրանցից 44-ը մերժվել է նաև օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսանալու, իսկ 28-ը վերջին 4 տարվա 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր և ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով»,- ասաց Մկրտչյանը։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի խոսքով՝ 2 մերժման որոշում բողոքարկվել է դատական կարգով, դատարանի կողմից մեկ հայց բավարարվել է, մեկը՝ մերժվել։